ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Իշխանությունը հիմնված է ժողովրդին հրամցվող ստի ու ապատեղեկատվության վրա

Իշխանությունը հիմնված է ժողովրդին հրամցվող ստի ու ապատեղեկատվության վրա
21.01.2024 | 16:42

Ես ուզում եմ իմանալ, թե ու՞ր կորան «Դուխով» գրառումով գլխարկներ , մայկաներ կրող հազարավորները, հիմա որտե՞ղ են «Հպարտ քաղաքացու անձնագիր» ունեցող քաղաքական անմեղսունակները։ Ուզում եմ իմանալ, թե ի՞նչ հոգեվիճակում են այն 688 հազար ընտրող համարվողները, ովքեր տարօրինակ պատերազմից, խայտառակ կապիտուլյացիայից հետո քվեարկեցին այդ աղետները բերած կուսակցության օգտին, միայն թե «նախկին թալանչիները» հետ չգան, այդպես էլ չհասկանալով, որ նախկին թալանչիները ոչ մի տեղ էլ չեն գնացել, նրանց են միացել ներկա, հեղափոխական հորջորջված թալանչիները։

Այս ծանր իրավիճակից ելքը որակյալ կրթությունն է, պայքարը քաղաքական տհասության ու մեդիաանգրագիտության դեմ, սակայն Հայաստանի ոչ մի իշխանության դա պետք չի եղել ու պետք չէ, քանզի իշխանությունը հիմնված է ժողովրդին հրամցվող ստի ու ապատեղեկատվության վրա։ Աշխարհը եռում է նոր գաղափարների պայքարից, ստեղծարար ծրագրերի մրցակցությունից, իսկ Հայաստանում կյանքը հին ճահիճ է, որտեղ եղանակ ստեղծող, բարձր ճչացող մեծ գորտերը չեն փոխվում տասնամյակների ընթացքում։

Կիրակի օրվա համար գրառումս տխուր ստացվեց, սակայն, ցավոք, սա է վիճակը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4247

Մեկնաբանություններ