ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ով հիշատակ է դարձել, ով էլ՝ հիշատակի հավերժ պահապան

Ով հիշատակ է դարձել, ով էլ՝ հիշատակի հավերժ պահապան
27.03.2024 | 07:35

Անվերջ ծխացող պատերազմի մեջ արդեն մի ամբողջ սերունդ է մեծացել, արդեն երկիր են ղեկավարում, արդեն նրանց երեխաներն են մեծանում, ու սրա վերջը չի երևում։

Հրադադարի սերունդ՝ հրադադարի, որն ընդհատվում է փոքր ու մեծ պատերազմներով։ Նրանք ուրիշ բան չեն տեսել՝ կա՛մ պատերազմ, կա՛մ դեռ պատերազմ չդարձած պատերազմ։ Պատերազմի սպառնալիքը սարդոստայն է հյուսել նրանց կյանքի բոլոր անկյուններում, պատերազմն իր հազար դեմքերով սողոսկել է նրանց ուղեղի բոլոր նեյրոնների մեջ, ապականել գիտակցությունն ու ենթագիտակցությունը, թափանցել է հացի մեջ, ջրի մեջ, խոսքի մեջ, լռության մեջ։ Հրադադարի քերականությունը «եթե» շաղկապ չի ճանաչում, միայն «երբ»-ն է ճանաչում՝ երբ պատերազմը նորից սկսվի, երբ օրումեջ հնչող հատուկենտ կրակոցները վերաճեն զանգվածային առճակատման, երբ մի կամ երկու զոհերը դառնան հարյուրներ, հազարներ, երբ զենք վերցնելու ժամանակը գա․․․

Նրանք ծնվել ու մեծացել են մի իրականության մեջ, երբ թշնամու գնդակից զոհված զինվորն ավտովթարի նման սովորական, առօրյա բան է, երբ քաղաքի մեջ մի ուրիշ՝ լուռ քաղաք է գոյացել ու արագ ընդարձակվում է, երբ ծաղիկներն ավելի հաճախ զույգ են առնում, երբ ամեն ծառից պատերազմի հոտ է գալիս, ամեն փողոցում նահատակի հիշատակ է շրջում․․․

Նրանք ծնվել են որպես զոհված զինվորի որդիներ, իսկ հետո դարձել են որդեկորույս մոր զավակներ։ Ով հիշատակ է դարձել, ով էլ՝ հիշատակի հավերժ պահապան։ Գլխատված սերունդ․․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9502

Մեկնաբանություններ