ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Քաղաքացին էն աղյուսն է, որով կառուցվում է պետության շենքը

Քաղաքացին էն աղյուսն է, որով կառուցվում է պետության շենքը
27.04.2024 | 13:03

Ոմանց թվում ա, թե քաղաքացին դամբուլի նման մի բան ա, որին ծառից քաղում են ու քացի են տալիս։ Դե, հայոց լեզուն էնքան ճկուն ա, որ կարելի ա նաև տենց մեկնաբանել։ Բայց իրականում՝ քաղաքացին դամբուլ չի։ Քաղաքացին աղյուս ա՝ էն աղյուսը, որով կառուցվում ա պետության շենքը՝ երկրի օրենքով շաղախված ու ամուր պատեր դարձած աղյուս։

Քաղաքացին ոչ թե պետության կողմից տրված պաշտոնական կարգավիճակ ա, այլ հոգեվիճակ, որից կախված է պետության գոյությունը։ Լավ ու վատ ժամանակները, լավ ու վատ իշխանությունները, պատերազմներն ու խաղաղությունները քամիների նման կգան ու կգնան, բայց քանի դեռ քաղաքացին իր տեղում ա, պետության շենքը կանգուն կմնա։ Քաղաքացին հենց պետությունն ա։

Շնորհավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6317

Մեկնաբանություններ