ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Երկիրը փոքրանում է, ձեր ուսադիրները՝ մեծանում

Երկիրը փոքրանում է, ձեր ուսադիրները՝ մեծանում
25.05.2024 | 11:16

Ամոթ է նիկոլի ղեկավարած երկրում գեներալի ուսադիրներ կրելն ու կոչումի բարձրացում ստանալը: Պարզապես ամոթ է: Հող հանձնելուն զուգահեռ երկրաչափական պրոգրեսիայով մեծանում են ձեր պագոնների չափսերը: Երկիրը փոքրանում է, ձեր ուսադիրները՝ մեծանում: Ձեզ հաստատ դա չեն սովորեցրել, պարոնայք նիկոլի գեներալ-մայորներ: Նախկինում հող ազատագրելու համար էին գեներալ դառում, հիմա՝ փաստորեն հանձնելու: Երրորդ բանակային կորպուսի՝ Տավուշի թևի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը ինչի՞ է էսօր գեներալ-մայորի կոչում ստացել, ո՞վ կարող է մի փորձից գուշակել. Տավուշի գյուղերում ադրբեջանական դրոշի բարձրացման պատվի՞ն են պարգևատրել:

Խայտառակել ու արժեզրկել եք ամեն բան: Գետինը մտնելիք է ձեր արածը: Պաշտոնի, փողի ու պագոնի համար վաղը մյուս օրը ալիևից էլ խրախուսում կստանաք: Պոտենցիալ ադրբեջանի ազգային հերոսներ եք, մուբարիզի ու սաֆարովի կոլեգաները:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 3140

Մեկնաբանություններ