ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ոստիկանապետի ներշնչանքը

Ոստիկանապետի ներշնչանքը
30.05.2024 | 07:49

Ինչպես գիտեք վերջին ամիսներին հանրապետության ամբողջ տարածքում մեծ ծավալների է հասել առանց ակցիզ ծխախոտի ազատ վաճառքը։

Ըստ լավատեղյակ աղբյուրների, յուրաքանչյուրը կարող է ներկրել, վաճառել նախապես տեղեկացնելով իր բնակավայրի ոստիկանության բաժնի պետի քրեականի գծով տեղակալին:

Ըստ հավաստի աղբյուրների, այս «բիզնեսի» բուրգի վերևում կանգնած է հենց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետը, տեղերում «հարկահավաքությունն» իրականացնում են անձամբ բաժինների քրեականների պետերը։

Մեզ տեղեկությունը փոխանցած աղբյուրը նշեց, որ Հովհաննիսյանը բավականին «արդար» է շահը բաժանելու գործում:

Օրինակ, բաժիններից մեկում օրեկան շահույթը կազմում է 150 000 դրամ, որը հավասար բաժանվում է երեք տեղ` ոստիկանապետին, բաժնի պետին, քրեականի պետին։

Մասնավորապես Հայաստանում գործում է ոստիկանության ավելի քան 70 բաժին, և եթե ամենահամեստ հաշվարկներն էլ անենք, ապա ծխախոտի ապօրինի վաճառքից Հովհաննիսյանի գրպանն օրեկան մտնում է 2֊2,5 մլն դրամ, ամսեկան 60-75 մլն դրամ, կամ 150-190 հազ դոլար։

Հետևաբար, պետք չէ զարմանալ, երբ երկրի գլխավոր միլիցեն ջանքեր է գործադրում գլխավոր բրոկերին սրտանց ծառայելու համար և նույնիսկ անցնում է բոլոր բարոյական նորմերը։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.1

Սրանք արդեն այնքան են հղփացել ու լկտիացել, որ Կաթողիկոս էլ կսպանեն, Սրբազան էլ կկալանավորեն:

Հ.Գ.2

Ծո՜, հետևիցս գալուց, էն «Գըմփի» լոզոտ թուլին չբերեք, սիրտս խառնե գը ըդորից:

Դիտվել է՝ 5408

Մեկնաբանություններ