ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Իսկ դուք ունե՞ք ԲՈՒՀ-ի դիպլոմ

Իսկ դուք ունե՞ք ԲՈՒՀ-ի դիպլոմ
24.07.2024 | 12:39

Օրերս համալրվեց բարձրագույն կրթության դիպլոմ չունենալու պատճառով աշխատանքից ազատված Տավուշի մարզի բնակավայրերի վարչական ղեկավարների թիվը։ Տավուշի մարզի՝ 1000-ից ավել բնակիչ ունեցող 6 բնակավայրի վարչական ղեկավար օրենքի պահանջով ազատվել է պաշտոնից։ 6-ից 5-ը Ադրբեջանին սահմանակից գյուղերի վարչական ղեկավարներ էին։ Նիկոլ Փաշինյանը առանց բուհական դիպլոմի ավելի քան 6 տարի ՀՀ-ի վարչապետն է, նախկինում բենզինի լիցքավորող աշխատած Դիլիջանի քոլեջի շրջանավարտ, այժմ Եվրոպական համալսարանում հեռակա սովորող, անձնական գործում իր սեռը «արու» գրած Դավիթ Սարգսյանը ավելի քան 5 տարի ղեկավարում է Դիլիջան քաղաքից և հարակից 6 գյուղերից բաղկացած Դիլիջան խոշոր համայնքը, իսկ սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարներին պաշտոնից ազատել են։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5211

Մեկնաբանություններ