ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սրանցից ոչինչ կախված չէ, անգամ՝ երկրի ներսում

Սրանցից ոչինչ կախված չէ, անգամ՝ երկրի ներսում
07.08.2024 | 17:57

Տարածաշրջանի միակ ղեկավարը, որ էս նեղ-մաջալին հա՛մ արձակուրդում է, հա՛մ հեծանիվ է քշում, հա՛մ հարսանիքների մեջ է։

Մնացած ամեն ինչի հերն էլ անիծած։

Էն Իրանի նախագահը գիշեր-ցերեկ պլաններ է կազմում Իսրայելի վրա հարձակվել-չհարձակվելու, Պուտինն ակտիվացնում է ուկրաինական ճակատը, զուգահեռ Իրանի հետ քննարկում զարգացումները․ Էրդողանն իր հերթին է ակտիվ հանդիպումներ ունենում, կոշտ ելույթներ, չի մոռանում նաև մեզ։ Աշխարհը խառնվել է իրար, ատոմային բախման վտանգ կա։ Ալիևը խորհրդաժողով է կազմակերպում, իր երկիրը պատրաստում նոր տնտեսական հանգույցների, Հայաստանին հերթական պահանջները ներկայացնում ու, ըստ ամենայնի, պատրաստվում հարձակման։

Իսկ մեր էս մարդը հեծանիվից իջնում-մտնում է հարսանյաց սրահ, էնտեղից ելնում՝ էլի հեծանիվ, ակտիվ ճամփորդում ու էլի ինչ-որ բաներ։

Բնականաբար, այսպիսի իրավիճակ կարող է լինել երկրում, որի ղեկավարությունից ոչինչ կախված չէ անգամ իր երկրի ներսում․ ովքեր պետք է կառավարեն, կառավարում են, իհարկե՝ դրսից․ կլինի ԵՄ, Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Ադրբեջան, Սորոս-բան, բայց վստահաբար՝ ո՛չ ՔՊ-ն ու Նիկոլը։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 9764

Մեկնաբանություններ