ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ինչպես նշեցին «Սասնա Ծռեր» էպոսի 1000-ամյակը

Ինչպես նշեցին «Սասնա Ծռեր» էպոսի 1000-ամյակը
16.08.2024 | 09:42

Գրականագետ Հրաչյա Գրիգորյանը (1907-1967), որ 1938-39 թթ. եղել է նաև Հայաստանի գրողների միության քարտուղարը, իր հուշերում պատմում է այն մասին, թե ինչպես է 1939-ի աշնանը Հայաստանում նշվել «Սասնա Ծռեր» էպոսի 1000-ամյակը:

Այլ երկրներից ժամանած բազմաթիվ հյուրերի մի օր որոշում են հյուրասիրել Երևանից դուրս գտնվող այգիներում: Ահա թե ինչ է գրում Գրիգորյանն այդ երեկոյի մասին. «Նոր-նոր շարունակվում էր ուրախությունը, և հայկական խմիչքները արդեն սկսել էին գործել իրենց ազդեցությունը, երբ ինձ մոտեցավ Պետպաշտպանության աշխատակիցներից մեկը և ցածր ձայնով ասաց, որ այգու դռան մոտ ինձ մեքենա է սպասում: Հենց ես մոտեցա մեքենային, այնտեղից դուրս եկավ ԿԿ պատասխանատու աշխատակից Ս. Մարտիրոսյանը և ասաց, որ Հարությունովի հանձնարարությամբ եկել է հայտնելու, որ մենք շտապ վերջացնենք մեր խնջույքը:

- Թուրքական մի քանի հարյուր հեծյալներ խախտել են մեր սահմանը: 25 կիլոմետրի վրա այժմ կռիվ է: Հաշվի առնելով այսօրվա իրավիճակը, բացառված չէ, որ դա հետախուզություն է կռվով, որին հաջորդելու է ընդհանուր հարձակում ավիացիայով, ռմբակոծությամբ: Իսկ այստեղ տեղ չկա պաշտպանվելու: Ռիսկի չենթարկվենք: Ավելի լավ է կամաց-կամաց գնալ տուն…

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 15546

Մեկնաբանություններ