ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սոցհարցում՝ «ծուռ հայելիների» տրամաբանությամբ

Սոցհարցում՝ «ծուռ հայելիների» տրամաբանությամբ
21.10.2024 | 16:14

Արագ աչքի անցկացրի IRI անցկացրած հարցման արդյունքները: Որպես 5-6 տարվա սոցհարցման խմբի համակարգող ասեմ, որ եթե ինֆորմացիայի հիմնական (69%) աղբյուրներն են Հ1-ը, իշխանամերձ ու, այսպես կոչված, չեզոք (՞) այլ հեռուստաընկերությունները, ապա արձանագրված պատկերն էլ հիմնականում կլինի իշխանամետ: Մի երկու տվյալ, որպեսզի հստակ երևա մեր հասարակության դեմքը:

Այսպես, Նիկոլին վստահում է 16%-ը, բայց ՔՊ-ին ձայն կտար 20%-ը՝ երբ ՔՊ ասելով հասկանում ենք Նիկոլ: Նիկոլը երկիրը վեր է ածել ոստիկանապետության, բայց ոստիկանությունից գոհ է 61-62%-ը: Երկրում որոշում ընդունող մեկ մարդ կա միայն, բայց, 55%-ի կարծիքով, ինքը կարող է ազդել որոշման ընդունման վրա. դրա 58%-ն էլ, որպես գործիք, ընտրություններն է նշում: Վերջին կես տարում անվտանգության ու խաղաղության ապահովման առումով դրական բան է տեսնում ընդամենը 8-9%-ը, բայց 41%-ի կարծիքով առաջիկա կես տարում այդ 2 հարցում ձեռքբերումներ կարձանագրվեն: Մնացած տվյալները բաց թողնելով եզրափակեմ՝ ցեղասպան Թուրքիան ու ՀՀ անվտանգությունը լավ թե վատ ապահովող ՌԴ-ն, իշխանական քարոզչության շնորհիվ, դարձել են «հարևաններ»՝ անվտանգային սպառնալիքների սանդղակում: Փաստորեն, ոչ միայն իշխանությունն է ծուռ հայելիների թագավորությունում, այլև՝ դրա քարոզչական ազդեցության տակ ընկած հասարակությունը:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 3447

Մեկնաբանություններ