ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Փողն ու զենքը տալիս են, պահանջում են պատերազմ

Փողն ու զենքը տալիս են, պահանջում են պատերազմ
22.10.2024 | 12:08

Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպում մի դրվագ կա, որտեղ Անգլիայի դեսպանը փող ու զենք է տալիս թուրքերին, որպեսզի Օսմանյան կայսրությունը պատերազմ սկսի Ռուսական կայսրության դեմ։

Դա կարելի էր համարել Սերո Խանզադյանի մտքի երևակայություն, եթե հիմա նույն բանը չտեսնեինք Ուկրաինայում։ Լրիվ նույնն է կատարվում, ուղղակի հիմա թուրք սուլթանի փոխարեն իրենց նշանակած ուկրաինացի կլոունն է։ Մարդիկ փողն ու զենքը տալիս են, պահանջում են պատերազմ։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2912

Մեկնաբանություններ