ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Այսքան ուրախ կյանքը մեր

Այսքան ուրախ կյանքը մեր
27.10.2024 | 07:55

Այստեղ միակ «դրական» կողմը (սարկազմով, իհարկե) այն է, որ Կազանում Ալիևն ու Փաշինյանը վերելակում առանձնանալու և թղթի կտորի վրա միմյանց երկտողեր գրելու կարիք արդեն չունեին:

Ամեն ինչ բացահայտ են անում:

ՈՒ այն պահը, երբ Փաշինյանը Ալիևին արագ-արագ ինչ-որ բաներ էր ասում, շատերի մոտ հստակ տպավորություն է թողել, որ ՔՊ-ի ղեկավարը հաշվետվություն էր տալիս իրեն հանձնարարություն-պահանջներ ներկայացնող Ալիևին:

Դե, «հաշվետու լինելու» նյութ էր կար. բառացիորեն Կազան մեկնելու շեմին Փաշինյանի ՔՊ-ն վավերացրեց Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելու «կանոնակարգը», որն ընդդիմությունը բոյկոտել է՝ բնորոշելով հակասահմանադրական ու հակապետական:

Ըստ երևույթին, հաշվետվություն տալուց բացի, Փաշինյանն իր ՔՊ-ի համար նոր հանձնարարություններ ստացավ, որոնց բովանդակությանը ծանոթանալու համար երևի երկար սպասելու կարիք չի լինի:

Փաստն այն է, որ Փաշինյանի՝ նման հանդիպումների հետևանքները ցույց են տալիս, որ հաշվի են առնվել «ադրբեջանական ժողովրդի շահերը», «թուրքական ժողովրդի շահերը»:

Մի առիթով նկատել ենք, կարծում ենք, ամենևին ավելորդ չէ հիշեցնել ու ընդգծել. երբ Փաշինյանն ու Էրդողանը, Փաշինյանն ու Ալիևը միմյանց ժպտում են, գոհ-ուրախ նկարվում և այլն, ուրեմն սպասեք նոր աղետների, կորուստների, դժբախտությունների:

Չենք չարագուշում:

Փաստերն ենք արձանագրում:

ՈՒ նախազգուշացնում ենք:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2887

Մեկնաբանություններ