ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Լուծումը՝ հիշողությունից չհրաժարվելն ու մարդ մնալն է

Լուծումը՝  հիշողությունից չհրաժարվելն ու մարդ մնալն է
04.11.2024 | 13:42

Երբ մարդ հիշողություն չունի, նա վեր է ածվում անասունի։

Իսկ երբ ամոթ չի ունենում, վեր է ածվում շակալի։

Հետո շակալներն ուտում են անասուններին, քանի որ հիշողությունը կորցրած էակին ուտելը երկու րոպեի գործ

է ։

Լուծումը՝ հիշողությունից չհրաժարվելն ու մարդ մնալն է, շակալների փայ չդառնալու համար։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 2492

Մեկնաբանություններ