ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Սուկաներն» ու օրենքով գողերը չեն կարող միասին ապրել

«Սուկաներն» ու օրենքով գողերը չեն կարող միասին ապրել
11.11.2024 | 07:30

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ընդհուպ մինչև Ստալինի մահը, ԽՍՀՄ-ի գաղութներում մի գործընթաց էր ընթանում, որը կրում էր «Сучья война» անվանումը:

Ուրեմն, կոնֆլիկտի մի կողմը` «սուկաները», այն դատապարտյալներն էին, որոնք լավ հարաբերություններ ունեին գաղութի տնօրինության հետ և իբր ցանկանում էին ուղղվել, նորմալ կյանքով ապրել: Մյուս կողմը` օրենքով գողերն էին, որոնց ապրում էին գողական օրենքներով և բացառում էին պետության որևէ կառույցի հետ համագործակցությունը:

Այդ պատերազմի ընթացքում «սուկաներից» և օրենքով գողերից շատերը սպանվեցին: Ի վերջո, ԽՍՀՄ բարձր ղեկավարությունը հասկացավ, որ, մեծ հաշվով, «սուկաներն» ու օրենքով գողերը նույն նպատակներն են հետապնդում, իսկ նմանօրինակ պատերազմներն էապես իջեցնում են գաղութներում արտադրական առաջընթացի ցուցանիշները և պետական մակարդակով առանձնացրեց «սուկաներին» և օրենքով գողերին:

Կարծում եմ կգա այն օրը, երբ աշխարհի գերտերությունները, ԽՍՀՄ-ի գաղութների օրինակով, ի վերջո, կտեսնեն «Сучья война» անվանմամբ «պատերազմի» բացասական կողմերը և «սուկաներին» ու օրենքով գողերին կառանձնացնեն տարբեր գաղութներում:

Աշխարհը պետք է երկբևեռ լինի: Դրան այլընտրանք չկա: «Սուկաներն» ու օրենքով գողերը չեն կարող միասին ապրել:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3398

Մեկնաբանություններ