ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հայոց բանակում ծառայելը դարձել է խեղճուկրակ, հայրենաՏեր մարդկանց պարտականությունը

Հայոց բանակում ծառայելը դարձել է խեղճուկրակ, հայրենաՏեր մարդկանց պարտականությունը
15.11.2024 | 16:07

Հայոց բանակում ծառայելը պատվի հարց է, բայց երկար ու ձիգ տարիների ընթացքում Հայոց բանակում ծառայելը դարձել է միայն խեղճուկրակ, հայրենաՏեր մարդկանց պարտականությունը։ Մնացած բոլոր դեպքերում, ամենաբարձր հայրենասիրություն գոռացող օլիգարխները, պետական այրերը իրենց որդիներին, իրենց հարազատների որդիներին ամեն գնով ազատում էին Հայոց բանակում ծառայելուց։ Քիչ-քիչ սա դարձավ թրենդ, հենց տղան լինում էր 13-14 տարեկան, մեջտեղ էր գալիս «երեխու բանակի հարցերը լուծելու» հարցը։ Ու այդ «հարցի» համար սկսվում էր տարբեր տեսակի «հիվանդությունների փնտրտուքը»: Իսկ ահա 44-օրյա պատերազմից հետո արդեն սկսվեց իրենց որդիներին այլ երկրի քաղաքացի դարձնելու լայնածավալ հիթը։ Այստեղ արդեն բոլորն էին գործի անցել՝ անկախ պաշտոնից, սոցիալական դիրքից։ Ով թեկուզ ՌԴ-ում բարեկամ ուներ, զանգում ու սկսում էր քննարկել, թե ինչպես կարող է երեխայի քաղաքացիության հարցը լուծել:

Սա որոշակի առումով հասկանալի էր, ցանկացած պատերազմից հետո նույնիսկ անհնարին է դառնում զորակոչ իրականացնել, մեզ մոտ, փառք Աստծո, այդ խնդիրը հաղթահարեցինք, բայց այ բանակից խուսափելու խնդիրը՝ ոչ: Ոչ մի օրենք, ոչ մի տույժ ու տուգանք չի փրկի իրավիճակը։ Կա մի ճանապարհ՝ կտրուկ գործողությունների ճանապարհ: Օրինակ, որ մի պաշտոնյայի որդին չի ծառայում, ազատվում է ակնհայտորեն շինծու ձևերով (քաղաքացիություն, հոգեկան խնդիրների թուղթ և այլն). այդ պաշտոնյային պարզապես ազատել զբաղեցրած պաշտոնից և փաստը հանրայնացնել։ Կասեք՝ մարդու իրավունք, իսկ ես կասեմ՝ Հայոց պետականության գոյության իրավունք:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3688

Մեկնաբանություններ