ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

COP 29-ին ներկայացվել է Արևմտյան Ադրբեջանը

COP 29-ին ներկայացվել է Արևմտյան Ադրբեջանը
24.11.2024 | 16:02

Մինչ որոշ ոչնչություններ և ադրբեջանցիների սպասարկուներ վախենում են արտասանել Արևմտյան Հայաստան եզրույթը, Բաքվում անցկացվող COP 29-ի շրջանակներում անցկացվել է Արևմտյան Ադրբեջանին, այսինքն Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքին նվիրված մեծ ու շքեղ ցուցահանդես, որտեղ ազերի կեղծարարները Հայաստանի ողջ տարածքը և այդտեղ գտնվող ամեն ինչը ներկայացնում են որպես Ադրբեջան և ադրբեջանական ժառանգություն:

Ժեղափթի՛ր, լա՞վ ես...

Սպասի՛ր, որ թուրքին ծառայես:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3296

Մեկնաբանություններ