ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Բազմաստանդարտ ու թիրախային են արևմտյան արժեքները, դրանց կրողներն ու պրոպագանդողները

Բազմաստանդարտ ու թիրախային են արևմտյան արժեքները, դրանց կրողներն ու պրոպագանդողները
25.11.2024 | 07:30

Էս ներկա ղեկավարների գերխտացված կերպարը՝ Զելենսկի կոչեցյալը, իսկական «Ոսկե ձկնիկի» ագահ ու աներես, անատամ պառավն է:

Մեռավ պահանջելով ու լկտիանալով:

ՈՒկրաինային ՀՕՊ համակարգեր տվեք, որ հաղթենք, դրոններ, որ պատժենք, այնուհետև միջին հեռավորության հրթիռներ ու հիմա էլ «Տամագավկներ»:

Սրա և սրա նմանների կոտրած տաշտակի ժամանակն է, նույնիսկ վաղուց լրացել է...

Հա՛, Իսրայելը, որ ռմբահարում է Գազան ու Լիբանանը ագրեսոր չէ, ագրեսորը միայն Ռուսաստանն է...

Շատ բազմաստանդարտ ու թիրախային են արևմտյան արժեքները, դրանց կրողներն ու պրոպագանդողները:

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3327

Մեկնաբանություններ