ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ի՞նչ տարբերություն կա Արծվաշենի և Արցախի միջև

Ի՞նչ տարբերություն կա Արծվաշենի և Արցախի միջև
28.11.2024 | 12:01

Տարբերությունը «միջազգային իրավունքի» տեսանկյունից նայել-չնայելու մեջ է:

Սակայն, եթե նույնիսկ խնդրին նայենք «միջազգային իրավունքի» տեսանկյունից, ապա կրկին հարց է առաջանում: Օրինակ, 2020 թ. սեպտեմբերի 27-ի կամ 2023 թ. սեպտեմբերի 19-ի դրությամբ ի՞նչ տարբերություն կար Արծվաշենի և Արցախի միջև:

Ասեմ:

ՈՒրեմն, 2020 թ. սեպտեմբերի 27-ին, կամ 2023 թ. սեպտեմբերի 19-ին, կամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ցանկացած այլ ամսաթվին Ադրբեջանն Արցախը համարել է իր միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մասը և բոլոր հնարավոր ատյաններում մինչև վերջ պայքարել է Արցախի համար:

Արծվաշենը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մասն է:

Այժմ եկեք հիշենք, բացի հատուկենտ անհատներից, ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս և որտե՞ղ է պայքարել Արծվաշենի հետվերադարձի համար:

Որևէ մեկը չի գտնի որևէ պաշտոնական փաստաթուղթ, ըստ որի, Արծվաշենի վերադարձի պահանջը ներառված լինի հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում:

Էլ չեմ խոսում հայկական կողմի չնախաձեռնած 2020 թ. սեպտեմբերի 27-ի կամ 2023 թ. սեպտեմբերի 19-ի համարժեք միջոցառումների մասին, քանզի այդօրինակ միջոցառումներ պաշտոնական Երևանը նույնիսկ երազներում չէր տեսնում: Այսինքն, ստացվում է, որ թեպետ Արծվաշենի և Արցախի միջև «միջազգային իրավունքի» տեսանկյունից տարբերություն չկա, այնուամենայնիվ, թե՛ Արցախը, թե՛ Արծվաշենը դե ֆակտո Հայաստանի կազմի մեջ չեն:

Դա նշանակում է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում տասնյակ տարիներ շարունակ պետականաքանդ իշխանություն է եղել:

Կարելի՞ է արդյոք տեսանելի ապագայում ինչ-որ բան փոխել: Կարծում եմ` Արցախի կարգավիճակի պարագայում ինչ-որ փոփոխությունն անհնար է, սակայն Արծվաշենը հետ բերելն իրատեսական է:

Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ:

Մեծ հաշվով, շատ բան պետք չէ, միայն` հետևողական հարգանք «միջազգային իրավունքի» հանդեպ և հավատարիմ (անդավաճան) ազգաբնակչություն:

«Հետևողական հարգանք»-ին հավատում եմ, ազգաբնակչության հավատարմությանը (անդավաճանությանը)` ո՛չ:

Այսպես էլ ապրում ենք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2381

Մեկնաբանություններ