ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Այլմոլորակայինները ՀՀ արտգործնախարարությունում

Այլմոլորակայինները ՀՀ արտգործնախարարությունում
03.12.2024 | 07:17

Կարդում եմ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության նախաձեռնությամբ ս. թ. դեկտեմբերի 12-13-ը Երևանում կազմակերպվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հինգերորդ գլոբալ ֆորումի հայեցակարգային դրույթները:

Հինգ էջից բաղկացած այդ տեսական շարադրվածքի մեջ ընթերցողը կարող է նկատել «Ռուանդայի ցեղասպանություն» արտահայտությունը, բայց այնտեղ չկա «Հայոց ցեղասպանություն», «արցախահայերի էթնիկ զտում» կամ «Արցախի հայաթափում» արտահայտությունները:

2022 թ. կայացած գլոբալ ֆորումին մասնակցելու հրավեր ինձ չուղարկվեց:

Առանձին գրառումով նշեցի, որ թերևս դա պայմանավորված էր նրանով, որ հինգ հայ նիստավարներից չորսը տարբեր քրեական գործերի շրջանակներում իմ կողմից մեղադրվում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գողություններ կատարելու, հաստատությանը նյութական վնաս հասցնելու, փողերի լվացման ու ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման համար:

Նիստավարներից մեկը դատական հայց ներկայացրեց իմ դեմ և վերջին նիստի ժամանակ ոչ ինքը, ոչ էլ իր փաստաբանը չներկայացան, քանի որ դատարանի դահլիճում հրապարակվելու էր թանգարանի անվտանգության աշխատակիցների՝ ինձ տրամադրված երկու տեսագրություն, որոնք մինչ օրս չեմ հանրայնացրել:

Բայց ես բարի եմ ու մեծահոգի ու երբեք չեմ նեղանում, երբ ինձ մոռանում են:

ՈՒստի հեռակա կարգով իմ զեկուցման թեման կունենա հետևյալ վերնագիրը.

«Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների մեղսակցությունը էթնիկ զտումների իրականացման, Հայոց ցեղասպանության պատմական փաստի ժխտման և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում իրականացված քրեորեն պատժելի գործողություններում»:

Կարծում եմ, որ դեռ բավական ժամանակ կա ինձ հրավիրելու համար:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2798

Մեկնաբանություններ