ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Կրճատված մեկ ժամն աշխատողը ծախսելու է խցանումներում

Կրճատված մեկ ժամն աշխատողը ծախսելու է խցանումներում
23.12.2024 | 17:18

Շրջանառության մեջ է դրված օրենքի նախագիծ, որն առաջարկում է կրճատել օրական աշխատաժամանակը մեկ ժամով`աշխատավարձի պահպանմամբ` այդ ժամանակը ընտանիքին ու անձնական կարիքներին հատկացնելու համար:

Նպատակը ինքնին լավն է, սակայն աշխատանքային մեկ օրվա տևողությունը մեկ ժամով կրճատելը հռչակված նպատակի համար անպիտան գործիք է, քանի որ խցանումների պարագայում, որոնք ավելանալու են ժամը 17:00-ին աշխատանքն ավարտող անձանց թվաքանակի կտրուկ աճով, թույլ չի տալու այդ մեկ ժամը փաստացի հատկացնել ընտանիքին:

Քանի որ ընդմիջումների ժամանակահատվածը կրճատելը ևս անթույլատրելի է` պայմանավորված աշխատանքի համաշխարհային ստանդարտներով և ԱՀԿ-ի հանդեպ ՀՀ պարտավորություններով, միակ արդյունավետ տարբերակն ընտրության հնարավորությունն է` մեկ հանգստյան օրվա ավելացում (Սկանդինավյան երկրների փորձ), փոխարենը 4 աշխատանքային օր 09:00-ից 20:00 կամ 10:00-ից 21:00 կամ էլ ներկայիս աշխատանքային ռեժիմը` 9:00-ից 18:00\ 5 աշխատանքային օր սկզբունքով:

Իսկ ներկայիս աշխատանքային ռեժիմով աշխատող մարդկանց պետք է տրվի հնարավորություն` ընտրելու` 10:00-19:00, թե´ 09:00-ից 18:00 աշխատել:

Հակառակի պարագայում կրճատված մեկ ժամը, միևնույն է, աշխատողը ծախսելու է խցանումներում:

Իմիջիայլոց, աշխատաժամանակի կրճատումը իրականում նպատակ ունի զուտ կանխել աշխատավարձերի բարձրացումը՝ համատարած խելահեղ թանկացումների ֆոնին:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 8304

Մեկնաբանություններ