ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հարստանալով՝ դարձել եք հարուստ համբալներ

Հարստանալով՝ դարձել եք հարուստ համբալներ
27.12.2024 | 15:09

Ես ճանաչում եմ արվեստագետների, մանկավարժների, դասախոսների, գիտնականների, որոնք «Opel» են քշում, և որոնց Ավինյանի հայրը «համբալ» է անվանել: Օր չկա, որ սրանց և իրենց տեսակի իրական դեմքը չբացահայտվի: Իրենք արդեն թռփոշացել են, հարստացել են, «Opel» քշողներին էլ համբալ են անվանում, որովհետև այդ մարդիկ չեն կարող իրենց պես թանկանոց մեքենաներ գնել: Այս թեմայով շատ խոսվեց, ես ընդամենը մի բան կավելացնեմ. մի կարծեք, որ Ավինյանի հայրը եզակի երևույթ է, իրենց ամբողջ տեսակն է այդպիսին: Իրենց «արժեհամակարգում» փոքր ֆինանսական հնարավորություններ ունեցող մարդիկ համբալ են, որովհետև, երբ իրենք դեռ շատ փող չունեին, համբալ էին: Եվ եթե դրանցից գրառումներս կարդացող կա, ապա իմացեք, որ հարստանալով դարձել եք հարուստ համբալներ: Ի դեպ, շատ շուտ մոռացաք, որ հենց այդ «Opel» քշողների շնորհիվ եք եկել իշխանության, ա՛յ համբալներ:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 3170

Մեկնաբանություններ