ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Աղանդավոր Նիկոլը հիմա էլ կաթողիկոս է խաղում

Աղանդավոր Նիկոլը հիմա էլ կաթողիկոս է խաղում
05.01.2025 | 20:36

Պարզվում է, աղանդավոր Նիկոլը, ով նաև աչքի է ընկել Սուրբ Գրքի դրույթները խմբագրելով, հիմա էլ կաթողիկոս կամ հոգևորական է խաղում ու Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ ինչ-որ ուղերձ է հղելու:

Սա չտեսնված բան է հայոց նորագույն պատմության մեջ:

Նշեմ, որ Նիկոլ Անհողը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա առաջնորդի բացահայտ թշնամին է, քանի որ ԱՂԱՆԴԱՎՈՐ է և չի թաքցնում այդ իրողությունը:

Վարչապետ դառնալուց հետո մի քանի անգամ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Կյանքի խոսք» աղանդի քարոզիչ ոմն Վահե Պետրոսյանի քարոզները, որի գործունեությամբ 44-օրյա պատերազմի ժամանակ սկսեց զբաղվել ԱԱԾ-ն, իսկ միջնեկ և փոքր դուստրերը նույն այդ աղանդի երիտասարդների հետ տեսանյութեր ունեն:

Աղանդավոր Նիկոլը շարունակում է իր հակահայ գործունեությունը:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2949

Մեկնաբանություններ