ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ստեղծված իրավիճակի հեղինակը չպետք է զբաղվի այդ իրավիճակից ելք գտնելու փնտրտուքով

Ստեղծված իրավիճակի հեղինակը չպետք է զբաղվի այդ իրավիճակից ելք գտնելու փնտրտուքով
10.01.2025 | 16:53

Նույնիսկ, եթե մեզ մնա ընդամենը մեկ տարբերակ կամ մի քանի, ապա այդ տարբերակները չպետք է իրականացնի խոզ խանձողների կլանը՝ մուտանտի ղեկավարությամբ: Պատճառն առավել քան պարզ է՝ ստեղծված իրավիճակի հեղինակը չպետք է զբաղվի այդ իրավիճակից ելք գտնելու փնտրտուքով: Նա ժառանգություն է ստացել հաղթանակած երկիր, ամեն ինչ սկսել է իր սեփական կետից, մսխել է ամեն ինչ և մեր երկիրը հասցրել աղետի շեմին: Սա ինչ-որ մեկի սովորական սխալը չէ, որ ասենք՝ դե ոնց որ «ղալաթն» արել ա, թող տենց էլ տակից դուրս գա: Խոսքը մեր երկրի ճակատագրի, մեր լինել-չլինելու մասին է: Նույնիսկ, երբ ձեր տունն եք ցանկանում վերանորոգել, բայց տեսնում եք, որ բանվորը նորոգելու փոխարեն քանդում է, նրան հեռացնում, նոր բանվոր եք գտնում, չէ՞: Բա երկրի հարցում ինչու՞ պետք է այլ կերպ լինի:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 3232

Մեկնաբանություններ