Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մեծ վարձքը

Մեծ վարձքը
24.01.2025 | 00:11

Աստծո կանչը

Հունվարի 24

Աղոթում ես հավատքի համար և ճիշտ ես անում, որովհետև հանձնարարվեց այդպես անել:

Ես Իմ օթևաններում տեղեր ունեմ նախատեսված նաև նրանց համար, ովքեր թեպետ Ինձ են դարձել, սակայն ունեն թույլ ծնկներ և նվաղած սրտեր:

Մի՛ վախենա, Ես քո Աստվածն եմ: Քո մեծ վարձքը: Քեզ մնում է միայն վեր նայել ու ասել. «Ամեն ինչ լա՛վ է»:

Ես եմ քո Աստվածը: Մի՛ ցանկանա տեսնել քո առջև ընկած ճանապարհի վերջը: Դու քայլիր քո առջև եղած տեսանելի՛ ճանապարհով:

Շատ քիչ է պատահում, որ ողջ ճանապարհը տեսնելու շնորհ տամ Իմ աշակերտներին, հատկապես անձնական գործերի մեջ, որովհետև միայն առջևը տեսնելն ու քայլելն է հավատը կատարելագործելու լավագույն եղանակը:

Չքարտեզագրված ջրերի մեջ ես:

Սակայն քեզ հետ է Տերը բոլոր ծովերի. քեզ հետ է Սաստողը փոթորիկների, ցնծա՛ ու երգի՛ր քո ճանապարհին:

Լուռ հետևի՛ր սահմանափակող Տիրոջը, հետևիր Աստծուն, որովհետև նրան ծառայելու մեջ է կատարյալ ազատությունը:

ՆԱ` ՏԻԵԶԵՐՔԻ ԱՍՏՎԱԾԸ, կաշկանդելով դրեց Իրեն մանկան նեղանձուկ մարմնի մեջ, պատանեկության ու երիտասարդության տարիներին Իրեն կամովին ենթարկեց մարդկային բնության սահմանափակումներին:

Նշանակում է` դու՛ էլ պիտի սովորես քո իմացությունը և կարողությունը, որոնք անսահման զորեղ են հոգևոր իրականության ասպարեզում, սահմանափակումների ենթարկել աշխարհային գործերի մեջ:

Այսուհանդերձ Ես քեզ հետ եմ: Երբ Իմ աշակերտները ձուկ որսալու համար ողջ գիշեր չարչարվեցին ու մնացին ձեռնունայն, Ես երևացի նրանց, ու ուռկանները պատռվելու աստիճան լցվեցին ընտիր ձկներով:

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ