ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Արմենակ ծնավ Վիլյամ»

«Արմենակ ծնավ Վիլյամ»
31.01.2025 | 11:49

Սարոյան- Վահագըն, քու հոր անուն ի՞նչ է․․․

Վ․Դավթյան- Արմենակ։

Սարոյան- Իմ հոր անուն ալ Արմենակ է։

Ներկաներից մեկն ասաց․

- Իմ հոր անունն էլ է Արմենակ։

Սարոյան- Հիանալի է, որ ուրեմն Արմենակ կշարունակվի․..

***

- Արմենակ Սարոյան ամուսնացավ Թագուհի Սարոյանի հետ։ Արմենակ ծնավ Վիլյամ։ Վիլյամ ծնավ Արամ։ Արամ պիտի ծնե Արմենակ։

- Աստվածաշնչի ոճով ստացվեց,- ասացի։

- Այո՛, կսիրեմ այդ ոճ, կսիրեմ Աստվածաշունչ կարդալ։ Ամերիկյան օթելներ ամեն սենյակի մեջ Աստվածաշունչ կա։ Երբ օթելներ կիջնամ, այդ Աստվածաշունչեր կգողնամ, հետս կտանիմ։

Տունիս մեջ ահագին Աստվածաշունչ ունիմ․․․

Լրջացավ։

- Վահագն, գիտե՞ս ինչու Քրիստոս դժբախտ էր։ Չե՞ս խորհած այդ մասին․․․ Ես խորհած եմ։ Դժբախտ էր, որովհետև ընտանիք չունեցավ։

Եվ դա ասում է Ամերիկայում ծնված ու մեծացած

Սարոյանը․․.

Վահագն Դավթյան. «Բարի հսկան» գրքից

Լուսանկարը՝ Պ․Պողոսյանի (Վ․ Սարոյան, Վ․ Դավթյանի հայրը՝ Արմենակ Դավթյան․ Վ․ Դավթյան․ 1978թ.)

Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջ

․

Դիտվել է՝ 13706

Մեկնաբանություններ