ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ստում է, ինչպես միշտ. ԼՏՊ-ի բնի ճուտը ո՞նց կարող էր դաշնակցական լինել

Ստում է, ինչպես միշտ. ԼՏՊ-ի բնի ճուտը ո՞նց կարող էր դաշնակցական լինել
11.02.2025 | 16:51

Նիկոլ Փաշինյանը սովոր է քամելեոնի նման հարմարվել միջավայրին. եթե դաշնակցականների հետ է հանդիպում, ասում է, որ ինքը նախկինում հոգով դաշնակցական է եղել։ Ֆրանսիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է․«Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնադրման առաջին օրից, մենք չենք նկատել, որ ՀՀ-ում կար ընդամենը 1 կուսակցություն, դա ՀՅԴ-ն էր: Իրականում եղել է մեկ կուսակցության գաղափարախոսություն, ՀՀ-ում, ըստ էության, գործող բոլոր կուսակցությունները գործել են Հայ Հեղափոխական Դաշնակցության գաղափարախոսության ներքո: ՀՀՇ-ին թվացել է, որ իրենք ավելի լավ դաշնակցական են, քան՝ իսկական դաշնակցականները: ՔՊ-ին թվացել է, որ մենք ավելի լավ դաշնակցական ենք, քան՝ իսկական դաշնակցականները»։

Ստում է, ինչպես միշտ. ԼՏՊ-ի բնի ճուտը ո՞նց կարող էր դաշնակցական լինել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5610

Մեկնաբանություններ