Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Շուտով բոլորս Կամբոջայի «Կարմիր կխմերների» իշխանությանը երանի ենք տալու

Շուտով բոլորս Կամբոջայի «Կարմիր կխմերների» իշխանությանը երանի ենք տալու
26.02.2025 | 23:00

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ սկանդալային ձայնագրությունից պարզվեց, որ Հայաստանի բնակիչներն «օպելով համբալ», «անգրագետ Պողոս» լինելուց բացի, նաև «թուլեք են»:

Մի շատ կարևոր բացահայտում էլ եղավ:

Փաստորեն, ըստ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների ավտոբուսներով երթևեկությունը, մեղմ ասած` խնդրահարույց է:

Վարորդներին իմպերատիվ տոնով, ըստ էության, հանձնարարվեց բացահայտել ավտոբուս նստող ընդդիմադիրներին և դրա մասին հաղորդել ինչ-որ մեկին, այլ կերպ ասած` «կենտրոնին», որպեսզի այնտեղ «տեսնեն, թե ինչ են անում»:

Այս ամենն ինձ սկսում է հիշեցնել Իոսիֆ Ստալինին, Աուգուստո Պինոչետին, Բենիտո Մուսոլինիին, Իոսիպ Բրոզ Տիտոյին, Ֆիդել Կաստրոյին, Կիմ Իր Սեն & Co-ին, Մաո Ցզեդունին, Պոլ Պոտին, Չան Կայշիին:

Հավատացեք` եթե այսուհետ ավտոբուսների վարորդները պետք է զբաղվեն ընդդիմադիրների բացահայտմամբ, ապա շատ շուտով մենք բոլորս Կամբոջայի «Կարմիր կխմերների» իշխանությանը երանի ենք տալու:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4601

Մեկնաբանություններ