Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Թուրքիան դառնալու է մի մեծ գլխացավանք թե՛ Եվրոպայի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի համար

Թուրքիան դառնալու է մի մեծ գլխացավանք թե՛ Եվրոպայի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի համար
01.03.2025 | 14:43

Զելենսկիին թևեր տվողը հիմա ձեռքերն է շփում։

Էրդողանը Զելենսկուն վերցնելու է իր ամբողջական վերահսկողության տակ, եթե ԱՄՆ-ը հիմա կտրուկ քայլեր չանի, որպեսզի սանձի Ուկրաինային թևեր տվողին, ապա մոտ ապագայում Թուրքիան դառնալու է մի մեծ գլխացավանք թե՛ Եվրոպայի, թե՛ ԱՄՆ-ի, իսկ հետո արդեն ՌԴ-ի համար:

Այս շրջադարձային իրավիճակը պայմանավորված է բացառապես Թուրքիայի հանգամանքով:Եթե կարճ ասեմ, ապա Թուրքիան հնարավոր է մի քանի օրից հանդես գա, թե ես կարող եմ դառնալ միջնորդ, կարող եմ հարցը լուծել, ինչը չի կարողանում անել ԱՄՆ-ը:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 12279

Մեկնաբանություններ