Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Օր 9-րդ

Օր 9-րդ
11.03.2025 | 11:14

Պահքի շրջանում ամեն օր ես շնորհակալություն եմ հայտնում ընտանիքիս համար և չչարանալու իմ կյանքի կրեդոն ապահովելու համար։

Տեր Աստված, շնորհակալ եմ, որ արթնացել եմ, շնորհակալ եմ, որ այսօր ընտանիքս ուտելու բան ունի, շնորհակալ եմ, որ միտքս առույգ է, հոգիս վանում է չար մտքերը:

Հայր մեր որ յերկինս ես,

սուրբ եղիցի անուն Քո։

Եկեսցէ արքայութիւն Քո։

Եղիցին կամք Քո

որպէս յերկինս եւ յերկրի։

Զհաց մեր հանապազորդ

տուր մեզ այսօր։

Եւ թող մեզ զպարտիս մեր,

որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց։

Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն

այլ փրկեա զմեզ ի չարէ։

Զի քո է արքայութիւն

եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս

Ամէն

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3664

Մեկնաբանություններ