ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Պետական և անձնական շահ

Պետական և անձնական շահ
02.04.2025 | 18:01

Գոյություն ունի պետության շահ: Գոյություն ունեն այդ շահը ամեն ինչից վեր դասողներ (քիչ են): Գոյություն ունեն սեփական շահով առաջնորդվողներ, որոնք դա փաթեթավորում են որպես պետության շահ (շատ են): Գոյություն ունեն պետության և սեփական շահը համադրողներ: Գոյություն ունի իրականություն, որ երկիրը կործանող, պլանավորված պատերազմում, պլանավորված պարտված դավադիրը այդ ամենից հետո վերարտադրվել է և շարունակում է պաշտոնավարել մինչ օրս: Գոյություն ունեն ուժեր, որոնք պետության շահը տարբեր կերպ են տեսնում: Գոյություն ունեն արտաքին ուժեր, որոնց հիմնականում ձեռնտու է այս ամենը: Գոյություն ունի ժողովուրդ, որի մեծ մասը ոչ մի բան չի հասկանում, սակայն արդեն մեծամասամբ դեմ է այս ազգակործաններին: Գոյություն ունեն տարաձայնություններ, որոնք խոչընդոտում են ընդդիմադիր ուժերի միավորմանը: Սա գրում եմ որպես նախաբան, որովհետև առաջիկա օրերին այս թեմաներին շատ եմ անդրադառնալու:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 12028

Մեկնաբանություններ