ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Կարելի՞ է տարվա մեջ կենտ մեկ անգամ խոստվանել, որ...

Կարելի՞ է տարվա մեջ կենտ մեկ անգամ խոստվանել, որ...
28.05.2025 | 14:22

Ես սիրում եմ քեզ...

Շատ եմ սիրում, անչա՜փ եմ սիրում...

Այնպիսի մի սիրով եմ սիրում, որ... որ միշտ անհարմար եմ զգացել բարձրաձայն արտահայտվել.

Չէ՞ որ իսկական սիրո մասին սովորական, հանգիստ պայմաններում չեն խոսում: Այն պարզապես վայելում են:

Եվ իսկական սերը կատարյալ երջանկություն է պարգևում սիրողին:

Ես չգիտեմ՝ փոխադա՞րձ է արդյոք իմ սերը քո հանդեպ.

Բայց դա ինձ այսօր այնքան էլ չի հուզում, քանի որ... դու հիմա տկար ես, մի տեսակ կծկված ու անտարբեր...

Եվ ես մի տեսակ անբացատրելի տագնապ ունեմ քեզ համար...

Եվ սա նաև տարօրինակ սեր է.

Սա այն դեպքերից է, որ քեզ սիրողների բազմությունից ես երջանկանում եմ, գիտե՞ս...

Բայց չեմ հաշտվում քո խեղճության հետ:

Ախր դու իրավունք չունե՜ս այսքան խեղճանալու:

Դու, որ այսքան սիրելի ես, այսքան գեղեցիկ ու...անխնամ...

Քո այս վիճակը քեզ չսիրողներն են ստեղծել:

Բայց այսօր չեմ ուզում նրանց հիշել:

Իսկ քեզ սիրողներն իրենց ապրած ու չապրած կյանքով են քեզ փրկել վերջնական...

Չէ, ի՞նչ եմ ասում, դու հավերժ ես...Աշխարհի պես հավերժ...

Դու Արևի պես հավերժ ես, նրա պես՝ անսպառ լույսի ու ջերմության աղբյուր:

Դե, ուրեմն՝

Շնորհավո՜ր տոնդ, Հայաստա՜ն...

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 6791

Մեկնաբանություններ