Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Եթե Հայաստանից ինչ-որ բան էլ մնա, դա արդեն որևէ կապ չի ունենալու մեր պատկերացրած երկրի հետ

Եթե Հայաստանից ինչ-որ բան էլ մնա, դա արդեն որևէ կապ չի ունենալու մեր պատկերացրած երկրի հետ
09.07.2025 | 17:24

Մուտանտի ողջ գործունեությունը՝ արշավը Եկեղեցու դեմ, քաղաքական ձերբակալությունները, արտաքին քաղաքականությունը, «կրթվելը նորաձև է» քարոզչությունը և մնացած ամեն ինչ Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու մասին է: Նրա ներկայացրած «իրական Հայաստանը» հենց այդ վիլայեթն է, որտեղ ամեն ինչ որոշելու են իր թուրք տերերը: Միջանցքն էլ է տալու, ադրբեջանցիներին էլ է բերելու վերաբնակեցնի, Սահմանադրությունն էլ է փոխելու, խայտառակ սահմանազատում էլ է անելու, մի խոսքով, ինչ թելադրեն՝ անելու է: Արդյունքում՝ եթե Հայաստանից ձևական ինչ-որ բան էլ մնա, դա արդեն որևէ կապ չի ունենալու մեր պատկերացրած երկրի հետ: Այս ամենը մարդկանց փորձում է ներկայացնել իբրև անկախ պետություն լինելուն ուղղված քայլեր: Ես հրաժարվում եմ հավատալ, որ մի փոքր մտածել կարողացող մարդն այս ամենը չի հասկանում: Եվ եթե որևէ մեկը խրախուսում է սրանց, խրախուսում է հենց դա, եթե ձայն չի հանում, հարմարվել է, ուրեմն Ok է այդ ամենի հետ: Այս ամենը հասկանում են նաև բոլոր քաղաքական ուժերը և թող պայքարի իմիտացիա չանեն, այլ իրապես պայքարեն: Մուտանտին պետք է հեռացնել, այլապես մուտանտը վերջնականապես կկործանի երկիրը:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 5285

Մեկնաբանություններ