Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Լավ գիտեմ, թե ինչ եմ ասում

Լավ գիտեմ, թե ինչ եմ ասում
16.11.2025 | 12:11

Պատերազմ սկսվելուն պես, առաջնագիծ պետք է տարվեն՝

* Զինոստիկանությունում ու զինկոմիսարիատներում թաքնված երիտասարդները։ Այդ աշխատանքները կարող են կատարել նույնիսկ 70-ն անց փորձառու մարդիկ։

* ՊՆ-ում ու գլխավոր շտաբում ծվարած ու թոշակառու գեներալներն իրենց լակոտների հետ միասին (կառավարման կետում թող մնան այն գեներալները, ովքեր մասնագիտական 10 հարցից մեկին պատասխանեն կամ տակտիկան ստարտեգիայից կտարբերեն)։

* Օլիգարխները՝ իրենց գերդաստաններով։

* Հանրությանը մոլորության մեջ պահող ակնոցավոր լրագրողները։

* Հայրենիքս հայերից ազատած՝ Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության անդամները։

* Մեզ ծաղրուծանակի ենթարկած Էրատո ջոկատի անդամները։

Բոլորը պետք է հայտնվեն առաջնագծում։ Տեսնենք, թե այդ դեպքում ինչ մակարդակի պատերազմ կգնա։

Արցախցիները լավ գիտեն, թե ով էր կամենդանտ Աշոտը, թող հիմիկվանից իմանան, որ փառք են տալու Աշոտին։

Արցախի կորստի մեջ ինձ մեղավոր եմ զգում այդքանը չնախաձեռնելու, Արայիկ Հարությունյանին և Գյանջայի օդանավակայանը «հօդս ցնդեցնող» մակլավիկներին ճաղերի հետևում չփակելու համար։ Այդ դեպքում թշնամին ոչ թե Շուշի, այլ Հադրութ էլ չէր հասնի։

Խնդրում եմ, Թուրքիայի ու ՌԴ-ի գործոնները չհիշեցնել, ես լավ գիտեմ, թե ինչ եմ ասում։

Սերգեյ ԱՄԻՐՅԱՆ

Դիտվել է՝ 4080

Մեկնաբանություններ