«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Սրբությունը անցողիկ իշխանությունից վեր է, և այն չի կարելի ոտնահարել՝ առանց հոգևոր հետևանքի

Սրբությունը անցողիկ իշխանությունից վեր է, և այն չի կարելի ոտնահարել՝ առանց հոգևոր հետևանքի
19.12.2025 | 17:52

Իշխանությունների կողմից սա ոչ այլ ինչ էր, քան հոգևոր խավարի դրսևորում։ Սա հոգևոր փորձություն է՝ ամբողջ հայ ժողովրդի համար։ Երբ իշխանությունը խառնում է իր ձայնը աղոթքի ձայնին, երբ երկրայինը փորձում է իշխել երկնայինի վրա, խախտվում է սրբազան հավասարակշռությունը։ Այդժամ վտանգի տակ է դրվում ոչ միայն պետությունը, այլև ազգի հոգևոր ամբողջականությունը։

Սակայն Հայ ազգի իրականության մեջ կա մի ճշմարտություն, որ մնում է անսասան։ Հայ ժողովուրդը դարերով անցել է կրակի ու խաչի ճանապարհով և ամեն անգամ կանգնել է հավատքի շնորհիվ։ Երբ կործանվել են քաղաքներ, սրբավայրն է դարձել ապաստարան։ Երբ լռել է սուրը, խոսել է աղոթքը։ Սրբությունը անցողիկ իշխանությունից վեր է, և այն չի կարելի ոտնահարել առանց հոգևոր հետևանքի։ Որքան էլ փորձես պառակտել, այդ արմատները չեն կոտրվում, որովհետև դրանք արմատացած են ոչ թե հողի մեջ միայն, այլ հավատքի, խաչի և հավիտենության մեջ։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 8475

Մեկնաբանություններ