Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Իրանյան պատերազմը դուրս է եկել մինչ այժմ գրված ու չգրված օրենքների շրջանակներից

Իրանյան պատերազմը դուրս է եկել մինչ այժմ գրված ու չգրված օրենքների շրջանակներից
07.04.2026 | 13:27

Իրանը մերժել է հրադադարի որևէ հնարավորություն, փոխարենն առաջարկել է պատերազմին պարզապես վերջնական վերջ դնել։

Հրադադարը ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման ձև է։ Որպես կանոն՝ հրադադար հայտարարվում է նրա համար, որպեսզի ռազմի դաշտից հեռացնեն վիրավորներին, զոհվածների մարմինները, երբեմն էլ պարզապես բանակցելու համար։ Հրադադարն այսօր կորցրել է իր արդիականությունը, այն ավելի հատուկ էր այն ժամանակաշրջանին, երբ կար ռազմի դաշտ, որտեղ մերձամարտի էին բռնվում։ Այժմ հրադադարը դարձել է պարզապես միջանկյալ միջոց, որի ընթացքում տեղի է ունենում տեղեկատվական քարոզ, դիվանագիտական պատերազմ։

Իրանը շատ լավ գիտակցում է, որ իրեն ձեռնտու չէ այդ ժամանակավոր դադարը, քանի որ այս պահին իր օգտին է ամեն ինչ, իր կատարած գործողությունները ազդել են համաշխարհին կյանքի վրա։ Հենց դրա համար չի ցանկանում շանս տալ իր հակառակորդին վերադասավորվելու, աշխարհին համոզելու, ինչու չէ, նաև քարոզչական մեքենայով իր քաղաքացիների վրա ազդելու համար։

Ցավոք, այս անիմաստ պատերազմը, որը սկսվեց միջուկային զենքի պատճառաբանությամբ, վերածվել է պարզապես կամուրջները պայթեցնելու և դրանով հրճվելու, դպրոցները պայթեցնելու և դրա մեղքը արհեստական բանականության վրա գցելու միջոցի։ Այն դուրս է եկել պատերազմին հատուկ գրված ու մինչև հիմա չգրված օրենքների շրջանակներից:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 8278

Մեկնաբանություններ