«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

«Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան

«Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան
11.05.2026 | 11:08

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ

Նիկոլի Հայաստանը կարող է դառնալ այս պահին աշխարհի միակ երկիրը, որը Ռուսաստանի հետ մտնում է սուր հակամարտության փուլ։ Այս պարզ բանը պետք է բացատրել մեր ժողովրդին, պետք է օգտագործել քարոզարշավի բոլոր հնարավորությունները և, անկախ թիմային ու այլ պայմանական բաժանումներից, սա դարձնել միասնական գործ։

Ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է ավարտին, Եվրոպան ընդունելի միջնորդ և ձևաչափ է փնտրում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը սկսելու համար, ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ ձևավորել է փոխհարգալից և փոխշահավետ աշխատանքային հարաբերությունների համակարգ։

Եվրոպայի լիդերները եկան Երևան, մեր փոքր երկիրը սարքեցինք հակառուսական պլացդարմ, բոլորը վերադարձան իրենց երկրները ու սկսեցին Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները կարգավորելու գործընթացը։

Այս պրոցեսը վտանգավոր էր, բայց նաև դրական։ Մարդիկ իրենց աչքերով տեսան թե´ եվրոպական լիդերների ֆորումը, թե´ Մոսկվայի անմիջական արձագանքը։ Քաղաքական ուժերը ստիպված են արդեն պարզ, ուղիղ խոսել Հայաստանը շրջապատող իրականության մասին, պիտի ընտրողի հետ վարեն անկեղծ, ուղիղ զրույց։ Ընտրողն էլ վերջապես ավելի սթափ կնայի պրոցեսներին։

Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը, սակայն պետք չէ նաև թերագնահատել քարոզչական մանիպուլյացիայի և տեղեկատվական հիստերիկ տեռորի ազդեցությունը։ Սրանց հակազդելու համար պետք է հաշվարկված և ազնիվ արշավ տանել՝ երկիրը աղետալի զարգացումներից ապահովագրելու համար։

Այս պահի դինամիկան ցույց է տալիս, որ հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան։

Հետևաբար, մենք բոլորս ընտրելու ենք կա´մ Նիկոլ, կա´մ Հայաստան։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5838

Մեկնաբանություններ