Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թեհրանում է՛լ ավելի լրջորեն են գնահատելու ԹՐԻՓ-ի՝ ըստ էության Թուրանական կամ ՆԱՏՕ-ական միջանցքի վերածվելու վտանգները

Թեհրանում է՛լ ավելի լրջորեն են գնահատելու ԹՐԻՓ-ի՝ ըստ էության Թուրանական կամ ՆԱՏՕ-ական միջանցքի վերածվելու վտանգները
22.09.2026 | 23:52
Եվ այսպես, այսօրվանից Ադրբեջանը դադարեցնում է իրանական ավիաընկերությունների չվերթները՝ ընդառաջելով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պահանջներին։
Սա ևս մեկ անգամ պետք է հուշի Իրանի ղեկավարությանը, որ Բաքվի պանթուրքիստական ռեժիմի հետ կայուն բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հույսերն անիմաստ են։ Ալիևյան խունտան վաղուց՝ դեռևս 1990-ականներից, ոտք ու ձեռքով կախված է Արևմուտքից՝ հատկապես ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Իսրայելից, ըստ այդմ էլ՝ ռազմաքաղաքական առանցքային հարցերում ընթանում է նրանց ընտրած ուղեգծով՝ սերտ համագործակցությամբ։
Այսօր Բաքուն փակում է իրանական օդանավերի թռիչքները դեպի Ադրբեջան, իսկ ի՞նչ կանի վաղը, եթե ամերիկյան ԹՐԻՓ (TRIP/TRIPP) ծրագրի միջոցով ձեռք գցի Հայաստանի հարավային հատվածին։ Պատասխանը դժվար չէ կանխատեսել. Հայաստանի տարածքով դեպի Սև ծով Իրանի ելքի հնարավորությունը կհայտնվի մշտական սպառնալիքի ներքո ու, Արևմուտքի առաջին իսկ պահանջով, կփակվի։ Դա Թեհրանի համար աշխարհաքաղաքական հաղորդակցությունների կենսական հարց է։
Կարծում եմ՝ Բաքվի այս քայլից հետո Թեհրանում է՛լ ավելի լրջորեն են գնահատելու ԹՐԻՓ-ի՝ ըստ էության Թուրանական կամ ՆԱՏՕ-ական միջանցքի վերածվելու վտանգները։ Սյունիքն Իրանի համար այլևս սեփական աշխարհաքաղաքական անվտանգության կարմիր գիծ է։

Արմեն Այվազյան
Դիտվել է՝ 8828

Մեկնաբանություններ