«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Սեպտեմբերը չպետք է լիներ ողբերգության ամիս

Սեպտեմբերը չպետք է լիներ ողբերգության ամիս
27.09.2026 | 11:12

Արդեն վեց տարի է անցել մեր պատմության ամենաաղետալի էջերից մեկը դարձած սեպտեմբերի 27-ից։ Սեպտեմբերը չպետք է լիներ ողբերգության ամիս․ այն իր մեջ մեր հաղթանակների, պետականաշինության ու հերոսությունների հիշողությունն էր կրում։

ԲԱՅՑ....

Հայաստանյան օրվա կառավարիչները, ովքեր ամեն օր բարձրաձայնում են «մարդու» մասին, շեշտում «հանրային համերաշխության» թեման, «խաղաղություն» բարբաջում, մինչ օրս չեն ունեցել նվազագույն բարոյական համարձակություն հրապարակելու 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական ցանկը և անհայտ կորածների ցուցակը։

Էսա սրանց իրական դեմքը:

Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս։ Դրանք քայլ առ քայլ, հետևողականորեն հաղթող մարդուն վերածեցին բթացած մանկուրտի՝ զրկելով ժողովրդին ինքնավստահությունից, հաղթական հիշողությունից ու ապագայի նկատմամբ հավատից։

Եվ դեռ կգրվի իրական պատմությունը, դեռ կբացվեն բոլոր փակագծերն ու տողատակերը, որոնց տակ հստակ ու կոնկրետ անուն-ազգանուններ կան։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3331

Մեկնաբանություններ