Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Զորավար Անդրանիկի շիրիմի մոտ

Զորավար Անդրանիկի շիրիմի մոտ
31.10.2026 | 12:09

Հոկտեմբեր, 2026 թ․, Փարիզ:
Պեր Լաշեզի գերեզմանատուն, 94-րդ բաժին:
Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմը դեռ հեռվից տարբերվում էր շրջակա գերեզմաններից։ Ընտանիքիս տղամարդիկ լուռ կանգնած էին՝ գլուխները խոնարհած։
Ես արցունքախառն աղոթում էի։ Դա իմ աղոթքն էր, իմ զրույցը Զորավարի հետ։ Ներողություն էի խնդրում նրանից մեր ազգի՝ իրեն պատճառած դառնության համար, իմ խղճի առաջ ծառացած հարցերի համար։ Ապա սկսեցի կարգի բերել շրջակայքը՝ մաքրել տերևները, ուղղել մեր Եռագույնը, տեղավորել բերածս ծաղիկները ծաղկամանի մեջ և ջրել մյուս բույսերը։
Պեր Լաշեզը լի էր այցելուներով։ Մոտենում էր մի խումբ՝ առջևից պարզած դրոշով, զբոսավարի առաջնորդությամբ։ Նրանց անգլերեն խոսակցությունը հասավ ականջիս. մարդիկ հետաքրքրվում էին, թե ով է այդ վեհ ձիավորը։
Օտարերկրացի զբոսավարը հարգանքով պատասխանեց․
- Նա հայերի Ազգային հերոսն է։
Ես չշրջվեցի։ Շարունակում էի իմ լուռ զրույցը Զորավարի հետ։

Գոհար ԲԱԴԱԼՅԱՆ
Դիտվել է՝ 3372

Մեկնաբանություններ