Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը

Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը
05.11.2026 | 11:21

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝

հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման հետևյալ առաջնային նպատակները․

1.Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,

2.Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,

3.Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,

4.Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։

Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։

Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը։

«Հայաստան» դաշինք

«Հայաքվե»

«Ապրելու երկիր»

«Բարգավաճ Հայաստան»

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»

«Հայ ազգային կոնգրես»

«Ժառանգություն»

«Միասին»

«Դեմոկրատական այլընտրանք»

«Նոր դարաշրջան»

«Միավորված հայեր»

«Ուժեղ Հայաստան»

Դիտվել է՝ 1974

Մեկնաբանություններ