Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Ահաբեկչության երանգները

Ահաբեկչության երանգները
05.11.2026 | 19:04

Ալիևյան Հայաստանում շարունակվում է ամբողջատիրական բռնապետության հաստատումը։

Այն բանից հետո, երբ ընդդիմությունը հրաժարվեց ընդունել Ալիևի սահմանադրությունը, վերջինս անցավ ահաբեկչության նոր ալիքի։ Նպատակը ընդդիմությանը սեփական պայմաններին համաձայնել պարտադրելն է։

Հայկական Սադամ Հուսեյնի բացահայտ շանտաժն ու բռնապետությունը տեղի են ունենում բոլորի աչքի առաջ՝ արևմտյան դեսպանատների և «քաղաքացիական հասարակության» կատարյալ լռության պայմաններում։

Խոսքն այժմ հասարակությանն է, եթե, իհարկե, այն գոյություն ունի։ Շարունակում ենք լուռ հետևել, թե ինչպես է Հայաստանը անցնում Բաքվի և նրա տեղապահի կառավարման ներքո։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 2890

Մեկնաբանություններ