Երբ պահը գա, սրանք իշխանությունը կորցնեն (անխուսափելիորեն), կտեսնեք՝ ինչեր են «երգելու» մեկը մյուսի մասին
11.11.2026 | 22:12
Փաշինյանի արդեն նախկին ԱԽՔ, իր ծննդավայր Արցախն ուրացած ու ադրբեջանական ճանաչած իշխանության առանցքային ֆունկցիոներներից մեկը՝ Արմեն Գրիգորյանը, մեծ հոդված է հրապարակել, որը վերնագրել է. «ԵՄ անդամակցության պատրանքը»։
Փաշինյանի հրամանները տարիներով հլու-հնազանդ կատարած նախկին պաշտոնյան, որ, կրկնում եմ, իր ծննդավայրը թուրքին թողնելու, ավելին՝ թուրքական ճանաչելու իշխանության ոչ թե պարզապես մաս, այլ առանցքային ֆունկցիոներ է եղել, ավելին, արտաքին «կուրատորների» հետ կապերից է եղել, ըստ որոշ հրապարակումների, այսօր հոդված է հրապարակել, որով Փաշինյանի նախկին ԱԽՔ-ը, ըստ էության քարուքանդ է անում Փաշինյանի վարած քաղաքականությունը:
Բուն հոդվածը, կարելի է ասել, հաջողված ծաղկաքաղ է վերջին տարիներին ընդդիմադիր տարբեր գործիչների, մեկնաբանների, վերլուծաբանների քննադատական անդրադարձերից, զգուշացումներից, կանխատեսում-դատողություններից՝ նույն այդ արկածախնդիր ու անպատասխանատու քաղաքականության վերաբերյալ:
Այսինքն, Նիկոլի ԱԽՔ-ը գյուտեր չի արել, առաստաղից մեխեր չի հանել: Ուղղակի այստեղ հետաքրքիր է հոդվածագրի անուն-ազգանունը և այն սև դերը, որ նա խաղացել է կործանիչ իշխանության մեջ:
Քանի դեռ պաշտոնի էր, ամեն ինչ «օ-քեյ» էր: Հենց գործից հանեցին, էլ մի «գիրք» գրել, էլ էդ կեղծավոր գրվածքի պրեզենտացիա՜, հիմա էլ՝ հոդված:
Ես գուցե այդ ժամանակը չտեսնեմ, բայց երբ պահը գա, սրանք իշխանությունը կորցնեն (անխուսափելիորեն), երբ սրանց մի թեթև բռնեն, կտեսնեք, թե ինչեր են «երգելու» մեկը մյուսի մասին:
Նախապես ներողություն եմ խնդրում իմ ընկերներից՝ սրանց սֆաթներով նկարը դնելու համար:
Հ.Գ.
Դրածս նկարին նայեցի... Արա,՛բայց խի՞ եք դուք էդքան փնթի...
Արմեն Հակոբյան
Մեկնաբանություններ