«ՈՒմ կովը մնչա-չմնչա, քոնի ծպտունը, ախր, չպիտի լսվի»
22.11.2026 | 19:07
«Մի ցռան կովը սաղ նախրի անունը հանեց»:
Չէի հիշատակի ժողովրդական այս ասացվածքը, եթե հիմնավոր կասկածներ չունենայի, որ հանրության շրջանում ձևավորվել և գնալով արմատանում է այն համոզմունքը, թե լրագրողների ճնշող մեծամասնությունը պոտենցիալ կարիերիստ է, մասնագիտական գործունեությունը հարամ փող կորզելուն ծառայեցնող պապարացի, իսկ բացառիկ փոքրամասնությունն էլ՝ ազգ ու երկիր ուրանալու պատրաստ գործակալ:
Փաստորեն, այդ «ցռան կովը», որ տվյալ դեպքում «մոզի» է, սպառնում է վերահաստատել ժողովրդական ասացվածքի դիպուկ բնորոշումը՝ ժամանակակից հայ լրագրողական համայնքի «անունը հանելով»:
Եվ գիտե՞ք որն է ամենազավեշտալին. ողջ լրագրողական, իսկ հետո նաև քաղաքական գործունեությունը պապարացիության վերածած սույն «մոզին» այսօր «հարամ փող կորզելու» մեջ է մեղադրում ընդդիմախոս լրագրողներին ու քաղաքական գործիչներին: Բա հիմա ո՞նց չհիշատակես ռուսական մեկ այլ ասացվածքի հայերենացված տարբերակը. «Տո ցռան մոզի, ում կովը մնչա-չմնչա, քոնի ծպտունը, ախր, չպիտի՛ լսվի»:
Լիլի Մարտոյան
Հեղինակի նյութեր
- Երեկ բոյկոտած լինեիք՝ էսօր երկու օր կլիներ
- Նորմալ երկրի լրագրողները հենց տեղում կբոյկոտեին ճեպազրույց կոչվող այդ անվայել ասուխոսը
- ՈՒ եկավ հայրենիքը կրկեսի վերածելու ժամանակը
- Պրեմիերփչանի տիեզերական բլթոցը
- ԱԳՆ-ն էլ դարձրեք ԱԳՄԱՆ, ու «բազարը» կպրծնի
- Հարվածային գործիքների ինքնագործ խմբակը՝ մեծամասնություն, փայտիկները՝ փոքրամասնություն
- «Դմակով» ժողովուրդ ես՝ երկիրդ պահիր
- Անել երեք բան, որոնցից դժվար է հոգնել
- «Սպիտակգլխարկավոր թունավոր սունկը»
- Մեր ներսի կենդանիները
- «Տերը», «ծառան» և ժողովուրդը
- Մեկ անձի թելադրանքով ուղղորդվող իրավաբանական «կանտորա»
- Շնից մազ պոկելն էլ քյար է, ջհանդամ, թե հաչոցի տակ չես մնա
- Եվրոպայում կենացն ընդունված չէ, Մոսկվան էլ կենացներին վաղուց չի հավատում
- Եվրոպացի առաքյալներ, հայանման հուդաներ ու 30 միլիոն «արծաթ»
- «Անթվանք» թոթովանք, որ չի բխում Հայաստանի շահերից
- Հայկական դիվանագիտությունն ու պաշտոնական Երևանի «խորհրդավոր» լռությունը
- Կրկնակի բլեֆ
- Հրեական «ջոկեր»՝ իսրայելաթուրքական «պոկերում»
- Ձգեք գոտիներդ, մինչև ֆոն դեր Լայենը գա, ցամաքած առուն էլ ջուր բերի՝ եվրոյի տեսքով
Մեկնաբանություններ