ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հատվածայնությամբ ու առկա գործիքակազմով ոչնչի հասնել չի ստացվելու

Հատվածայնությամբ ու առկա գործիքակազմով ոչնչի հասնել չի ստացվելու
31.10.2024 | 16:34

Նիկոլն էլ, լինելով շարքային ու տեսանելի սպառողականության կրող, իր շահերի ու դարեր գոյություն ունեցող հարցադրումների դիրքերից է ջարդում հայի գոյաբանության, պետության արժեքի, հայի համար կարևորի ու անկարևորի, լինելիության՝ ընդունված, երբեմն քարացած, ու ավանդական դարձած թեզերը:

Պետության, գոյության լեգիտիմ իրավունք ունենալու, ապագա կառուցելու համար նրան հակադիր շրջանակները, մտածող մարդիկ, պետք է գոյաբանական նոր թեզեր ու կոնցեպտներ մշակեն. անցյալն աննախադեպ պարտվել է գլոբալ ու ներքին նոր իրականության ու հանրույթի մոտ:

Հատվածայնությամբ ու առկա գործիքակազմով ոչնչի հասնել չի ստացվելու:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 3260

Մեկնաբանություններ