ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու երկու ճանապարհ կա

Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու երկու ճանապարհ կա
26.02.2025 | 15:07

Ես մնում եմ նույն համոզման, որ Բաքվի բռնապետը երբեք չի գնա ՀՀ-ի հետ խաղաղության։

Կա երկու ճանապարհ։

Առաջին․ Բաքվի բռնապետին ուղիղ տեքստով կա՛մ ՌԴ-ն, կա՛մ ԱՄՆ-ը պետք է ասեն՝ գնա խաղաղության պայմանագիրը ստորագրի։

Երկրորդ․երբ Ադրբեջան անունով արհեստածին պետությունում, տեղի ունենա իշխանափոխություն, այ այդ ժամանակ իրատեսական կլինի խաղաղության պայմանագիրը։

Բաքվի բռնապետը, հաղթանակով տարված, ոչ միայն անհնարին, այլև զավեշտալի պահանջներ կարող է առաջադրել ու այդպիսով անընդհատ հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ավելին, հասցնելու է մի այնպիսի կետի, որ ռազմական բախումն այլևս անխուսափելի լինի։

Գուցե մեր տարածաշրջանում ամեն ինչ դեռ չի՞ վերջացել, գուցե թողնում են թևեր առնի, որ ավելի մեծ պատա՞ռ պոկեն բռնապետից:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3670

Մեկնաբանություններ