ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Պարտավոր ենք մտածել ավելի խորքային հետևանքների մասին

Պարտավոր ենք մտածել ավելի խորքային հետևանքների մասին
05.10.2024 | 18:02

Ինչու՞ է անհրաժեշտ մասնակցել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով վաղը՝ հոկտեմբերի 6-ին կայանալիք հանրահավաքին, և արդյո՞ք մեր մասնակցությունը կարող է ներդրում ունենալ մեր հասարակության և պետության ճակատագրի փոփոխության հարցում։

Սրանք հարցեր են, որոնց մեզանից յուրաքանչյուրը պետք է պատասխանի` անկախ ունեցած կասկածներից, թերահավատությունից կամ հիասթափությունից:

Եթե նույնիսկ թերահավատորեն ենք վերաբերվում Բագրատ Սրբազանի կոչերի անկեղծությանը, նույնիսկ, եթե կարծում ենք, որ Սրբազան շարժումը կորցրել է իր արդիականությունը, մենք պարտավոր ենք մտածել ավելի խորքային հետևանքների մասին: Եթե մեզ մտահոգում են գործող իշխանությունների հակապետական և ապազգային ծրագրերը, վարքագիծն ու գործողությունները, ապա հանրահավաքին մասնակցությունն ինքնին արդեն հանդիսանում է մեր քաղաքացիական դիրքորոշումն ու մտահոգությունները արտահայտելու միջոց։ Միևնույն ժամանակ, պետք է հստակ գիտակցել, որ հանրահավաքների հաջողությունը զգալիորեն կախված է մասնակիցների քանակից ու գեներացված էներգետիկայից։ Հենց ցույցերի և հանրահավաքների զանգվածային մասշտաբն է դրանց տալիս քաղաքական նշանակություն և ուժ։

Նման միջոցառումների կազմակերպիչները սովորաբար մշակում են գործողությունների մի շարք սցենարներ, որոնք կախված են մարդկանց մասնակցության և գեներացված էներգետիկայի մակարդակից: Մեր մասնակցությունը կօգնի ձևավորել այս էներգետիկան և հնարավորություն կտա շարժման առաջնորդներին ընտրել ընդհանուր նպատակին հասնելու նախանշված սցենարներից ու ռազմավարություններից լավագույնը:

Այսպիսով, մեր բոլորի քաղաքացիական պարտքն է` մասնակցել հանրահավաքին, նպաստել ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը և շարժման կազմակերպիչներին տրամադրել անհրաժեշտ ազդակ: Մեր հրապարակային գործողություններն ու աջակցությունը կարող են ստեղծել այն կրիտիկական զանգվածը, որն անհրաժեշտ է պետությունում իրավիճակը փոխելու համար։ Միասին, միասնության, համերաշխության և համախմբման վրա հիմնվելով է միայն հնարավոր ցուցադրել մեր պատրաստակամությունը` պաշտպանելու մեր պետության ու հայրենիքի շահերը:

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 3562

Մեկնաբանություններ