ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ցանկացած առիթ օգտագործում է Հայաստանից հեռանալու համար

Ցանկացած առիթ օգտագործում է Հայաստանից հեռանալու համար
14.02.2025 | 09:56

Փետրվարի 13-16-ը Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն, ուր կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։ Փաշինյանի համար կարևոր չէ՝ Վաշինգտոնում կրոնական ազատության համաժողովի՞ն է մասնակցում, Փարիզում արհեստական բանականությանը նվիրված հավաքի՞ն, թե՞ Մյունխենում անվտանգության համաժողովին, նրա համար կարևորը Հայաստանից հեռու լինելն է։ Նա Հայաստանում իր անվտանգության առումով վախեր ունի, նաև դիսկոմֆորտ է զգում, երբ տեսնում է իրեն ուղղված սովորական մարդկանց հայացքները։ Արտերկրում իրեն անվտանգ ու հարմարավետ է զգում։ Մյուս կողմից, իրեն պետք է ցանկացած առիթ՝ աշխարհի հզորների, այլ պետությունների ղեկավարների հետ հանդիպելու, նրանց հետ լուսանկարվելու, որպեսզի Հայաստանի հանրությանը, հատկապես՝ իր կողմնակիցներին, իր թիմին ցույց տա, որ իր իշխանությունը ամուր է, միջազգային աջակցություն ունի։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3384

Մեկնաբանություններ