-
05.04.2015|
12:12
Հարյուրամյակի ամենակարճ ամբողջական լուսնային խավարումը տևել է 5 րոպե: Լուսնի խավարումն սկսվել է ժամը 6:16-ին` ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով (14:16-ին` Երևանի ժամանակով):
-
05.04.2015|
12:11
Արգենտինայի Կորդովա նահանգի հայ համայնքը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ երթ կկազմակերպի դեպի Վելես Սարսֆիլդ հրապարակ, որտեղ բացօթյա համերգ տեղի կունենա, հավարտ հանդես կգա Bersuit Vergarabat արգենտինական ռոք խումբը:
-
05.04.2015|
12:11
Երևանում այսուհետ կա ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վեռնոյի անունը կրող փողոց: Փողոցի անվանակոչությանը ներկա են գտնվել Վեռնոյի որդին՝ Պատրիկը, և դուստրը՝ Սոֆին, Մալաքյանների ընտանիքի այլ անդամներ, Երևանի քաղաքապետը, սփյուռքի և մշակույթի նախարարները: Բարեկարգված ու անվանակոչված փողոցը իրար է կապում Ամիրյան փողոցն ու գլխավոր պողոտան:
-
05.04.2015|
12:10
Վերջին տասնամյակի ընթացքում, Հայաստանը ողողվել է բազմաթիվ կազմակերպություններով, որոնք իրենց գործունեության հիմնական ուղղությունը հայտարարել են պայքարը, այսպես կոչված, «ընտանեկան բռնության» դեմ:
-
04.04.2015|
21:48
Այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ...
-
04.04.2015|
15:52
ՀՀ մշակույթի նախարարության, «Նոր սերնդի դպրոց» և «ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե» ՀԿ-ների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել:
-
04.04.2015|
15:10
Ժառանգական Զարուհի Փոստանջյանը որոշել է մի քիչ էլ դաշնակցական խաղալ կամ, ավելի ճիշտ, դաշնակցականներից ավելի «կաթոլիկ» լինել: Նա Ազգային ժողով նոր նախագիծ է ներկայացրել «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը և հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»:
-
04.04.2015|
15:02
Ապրիլի 1-ին «Կոլորադոյի հայեր» ընկերակցությունը տեղական և ազգային կազմակերպությունների հետ համատեղ հայտարարել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակող 2015 թվականի ապրիլ ամսվա միջոցառումները, որոնք տեղի են ունենալու «Փրկվել, վերածնվել և բարգավաճել» խորագրով։ Այդ մասին գրում է asbarez.com-ը:
-
04.04.2015|
14:59
Կան նյութեր, որ ավելի շատ չես գրում, քան՝ գրում ես: Բառախաղ չէ՝ քսան մտքից երկուսն ես ընտրում, մեկը՝ գրում:
-
04.04.2015|
14:46
Մինչ ապրիլի 24-ը խորհրդարանն ունի հերթական մեկ քառօրյա նիստ: Ավելի ճիշտ, եռօրյա, քանի որ երկուշաբթի մեռելոց է ու ոչ աշխատանքային: Դեռևս նախորդ քառօրյայի օրակարգը հագեցած էր ցեղասպանությանն առնչվող նախագծերով: Ինչպես երևում է, այս անգամ էլ դրա պակասը չի լինի: