-
03.04.2015|
12:48
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ դեմ է իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին։
-
03.04.2015|
12:48
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Պարսից ծոցի երկրների առաջնորդներին հրավիրել է ԱՄՆ՝ անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը քննարկելու համար։
-
03.04.2015|
12:46
«Թուրքական հոսքի» համակարգում ներդրումները 2015-ին կկազմեն 277,9 մլրդ ռուբլի: «Գազպրոմը» մտադիր է 277,9 մլրդ ռուբլի ծախսել «Թուրքական հոսքին» գազամատակարարման միասնական համակարգն ընդլայնելու համար:
-
03.04.2015|
12:45
Թուրքիան նախատեսում է Ղրիմ ոչպաշտոնական պատվիրակություն ուղարկել՝ տեղեկանալու Ղրիմի թաթարների վիճակի մասին: Պատվիրակության կազմում կլինեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և գործարարներ՝ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Քիշնևում Մոլդովայի նախագահի և արտգործնախարարի հետ հանդիպումից հետո:
-
03.04.2015|
12:44
«Իրանի միջուկային խնդրի հանգուցալուծման գործընթացում այս լուրջ առաջընթացը վկայում է, որ անգամ ամենաբարդ խնդիրները հնարավոր է կարգավորել բանակցությունների միջոցով»,- իր հայտարարությունում ասել է Հայաստանի արտգործնախարարը:
-
03.04.2015|
12:43
Թունիսի իշխանություններն առաջարկել են Դամասկոսին՝ վերադարձնել սիրիական դեսպանին՝ հաղորդել է Reuters-ը, հղում անելով Թունիսի արտաքին գործերի նախարար Թայբեկ Բակուշին:
-
03.04.2015|
12:42
ԱՄՆ-ի Վերմոնթ նահանգի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է վավերացրել: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ նահանգային խորհրդարանի նիստին մասնակցել և ելույթներ են ունեցել գրողներ Քրիս Բոհջալյանը և Դանա ՈՒոլրաթը:
-
03.04.2015|
12:41
ԵԱՏՄ-ում միասնական արժույթի ներդրումը այսօրվա հարց չէ՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
-
03.04.2015|
12:40
Թբիլիսիում փակ դռների հետևում կայացել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Մինդիա Ջանելիձեի, Իսմեթ Յըլմազի և Զաքիր Հասանովի հանդիպումը: Վրացական և ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության, պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման հարցեր:
-
03.04.2015|
12:39
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որի օրակարգում էին գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրները, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում իրավիճակը, Մերձավոր Արևելքում զարգացումները: