-
31.03.2015|
14:26
Մասնագետների նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ նախօրեին տեղացած կարկուտը պտղատու ծառատեսակների բերքի վրա էական ազդեցություն չի թողել: Չեն տուժել նաև մյուս մշակաբույսերը:
-
31.03.2015|
14:25
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կբացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Վերապրած ձեռագրեր» խորագրով ցուցահանդեսը:
-
31.03.2015|
14:22
Ֆրանսիացիների մեծամասնությունը կարծում է, որ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը դեպարտամենտային ընտրություններում սոցիալիստական կուսակցության անհաջողությունից հետո պետք է հրաժարական տա՝ վկայում է Le Figaro-ի հարցումը:
-
31.03.2015|
14:21
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությանը, համագործակցության բոլոր ոլորտները ներառող երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
-
31.03.2015|
14:21
Հայերն աղոթելու համար այցելում էին Հռոմի Վատիկան բլուր, երբ Սուրբ Պետրոսի տաճարը դեռ կառուցված չէր: Նրանք կայցելեն Վատիկան ու կաղոթեն այս տարվա ապրիլի 12-ին ևս, երբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ Վատիկանում պատարագ կմատուցի:
-
31.03.2015|
14:18
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մարտի 30-ին հայտարարել է, որ խորհրդարանը լուծարվել է, և երկրում պաշտոնապես ընտրական քարոզարշավ է սկսվել, համընդհանուր ընտրությունները կանցկացվեն մայիսի 7-ին:
-
31.03.2015|
14:18
Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիանա Մուրը չի դառնա Թուրքիայի զբոսաշրջային արշավի դեմքը, գրում է Hürriyet Daily News-ը՝ որոշումը կայացրել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը:
-
31.03.2015|
14:17
Երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը։ Նա հյուրընկալվել է Հայ-ռուսական համալսարանում, որտեղ կայացել է խորհրդաժողով՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին:
-
31.03.2015|
14:16
Արաբական երկրների առաջնորդները որոշել են անվտանգության մարտահրավերներին դիմագրավելու նպատակով միացյալ զինված ուժեր ստեղծել՝ հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին ՝ Շարմ Էլ-Շեյխում կայացած Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովում:
-
31.03.2015|
14:15
Ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով նոր կասկածյալ է հայտնվել, գրում է Коммерсант-ը, հղում տալով նախաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին: