-
31.03.2015|
14:13
2014-ի դեկտեմբերի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված Արսեն Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական լսումները տեղի կունենան ապրիլի 7-ին ՝ Գյանջայի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանում, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Արսեն Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվեց մարտի սկզբին՝ գործն ուղարկվեց դատարան։
-
31.03.2015|
14:10
Սահմանադրական դատարանը բավարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Միանասյանի՝ Կուտակային կեսաթոշակների մասին նոր օրենքի քննությունը հետաձգելու դիմումը։
-
31.03.2015|
14:09
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, դիմումն ընդունվել է։
-
31.03.2015|
14:07
Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացավ ԽՍՀՄ հավաքական-աշխարհի հավաքական մրցամարտը` նվիրված հայկական ու խորհրդային ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի ծննդյան վաթսունամյակին:
-
31.03.2015|
14:05
Տհաճ միջադեպ է տեղի ունեցել Չեռնոգորիա-Ռուսաստան հավաքականների հանդիպման ժամանակ: Խաղի առաջին իսկ րոպեին ֆուտբոլային խուլիգանի նետած ծխագլանը դիպել է Ռուսաստանի ընտրանու դարպասապահ Իգոր Ակինֆեևի գլխին, ինչի հետևանքով մարզիկը ստիպված է եղել լքել խաղադաշտն ու ստանալ շտապ բուժօգնություն:
-
31.03.2015|
14:03
Իրենց հերթական հանդիպումներում երեք օրվա մեջ տեղավորվեցին Եվրոպայի 2016 թ. առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար պայքարի ելած ծեր աշխարհամասի ընտրանիները, որոնք ուժերն առայժմ չափում են խմբայիններում:
-
31.03.2015|
14:02
Հնագույն հայկական երաժշտության «Տաղարան» համույթի ծրագրերում նորովի մատուցմամբ հնչում են հոգևոր, ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգեր և մեղեդիներ:
-
31.03.2015|
13:59
-Դու ցանկանում էիր ինձ հետ խոսել երկրների, բնիկների, սահմանների և այլնի մասին: Իսկ ես քեզ հետ ուզում էի խոսել քո հայրենիքին զոհ գնացած իմ հայրենիքի մասին:
-
31.03.2015|
13:54
ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ Երևանի պետական բժշկական համալսարանի և Գիտության պետական կոմիտեի հետ համատեղ նախաձեռնել է ցեղասպանության տրավմայի միջսերնդային փոխանցման հոգեբանական հետազոտություն, որը կամփոփվի հունիսին:
-
31.03.2015|
13:52
Գյուղի խնդիրը մեր երկրի երևի ամենակարևոր հարցերից մեկն է, որի լուծման համար կարծես արվում է հնարավորն ու անհնարը, բայց այն… դատարկվում է: